Հասարակություն

Արայիկ Թունյանը՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր

Արայիկ Թունյանը՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր

ՍԴ-ից հայտնում են, որ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ դադարեցվել են ՍԴ դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները՝ իր դիմումի հիմքով՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով։ 

«Սահմանադական դատարանի նախագահը, դատավորները և աշխատակազմը շնորհավորում են  դատավոր Ա․ Թունյանին Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ՝ երախտիքի խոսք հղելով ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար և վստահություն հայտնում, որ պարոն Թունյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու մասնագիտական գործունեությունը կարևոր նշանակություն կունենան Եվրասիական տնտեսական միության դատարանի աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում»,- հայտնում են ՍԴ-ից։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական