Հասարակություն

Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կազմակերպվել են առաջնային օգնության կետեր

Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կազմակերպվել են առաջնային օգնության կետեր

Փրկարար ծառայության տնօրենի հրամանով հանրապետության առավել վտանգավոր հատվածներում, արգելափակված, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կազմակերպվել են առաջնային օգնության կետեր, իրականացվում են հերթապահություններ և շրջայցեր․ մասնավորապես՝  Արագածոտնի մարզի Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին, Ծաղկահովիտ-Ծիլքար ավտոճանապարհի 18-րդ կմ-ին, Երևան-Իջևան (թերակղզու հատվածում), Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ-ին, Սևան-Երևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին, Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում, Շիրակի մարզի Արթիկ-Մարալիկ խաչմերուկի մոտակայքում, Վայոց ձոր մարզի Գետափ-Մարտունի 21-րդ կմ-ին, Երևան-Մեղրի 161-րդ կմ-ին, Սյունիքի մարզի Շինուհայր, Գորայք և Աղվանի բնակավայրերի մոտակայքում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում։ 

Փրկարարական ծառայողները սերտ համագործակցում են Ոստիկանության պարեկային ծառայության, ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատակիցների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական