Հասարակություն

Երդվում եմ, որ անմեղ եմ. Բաքվում տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստ

Երդվում եմ, որ անմեղ եմ. Բաքվում տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստ

Բաքվում տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը:

Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Հասան Ահմեդովի նախագահությամբ ընթացող դատավարության ժամանակ Խաչատրյանը ցուցմունք է տվել:

«Երդվում եմ, որ անմեղ եմ։ Ես ոչ մեկին չեմ ճանաչում, ով ինձ մեղադրում է։  Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ ես սպանել եմ մարդկանց: Ես այնտեղ չեմ եղել»:

Հերթական դատական նիստը նշանակված է հունվարի 15-ին:

Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների, այդ թվում՝ Խոջալուի գյուղի վրա հարձակման մեղադրանքներով։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական