«Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ֊ի Խորհրդի որոշմամբ՝ 2024 թվականի հունվարի 5-ին վաղաժամկետ դադարեցվել են ընկերության տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։ Ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Ղազարյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Տիգրան Ղազարյանն ունի կառավարման հարուստ փորձ, որից վերջին տարիները՝ «Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ֊ում։ Հանդիսանում է գործարար կառավարման մագիստրոս, ինչպես նաև դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։