Հասարակություն

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնի համար հայտարարվում է մրցույթ

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնի համար հայտարարվում է մրցույթ

Քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի (Քաղաքաշինության կոմիտեի) ղեկավարի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով վարչապետի աշխատակազմը հայտարարում է ինքնակենսագրությունների հավաքագրում, տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։ 

Պահանջվում է պատշաճ կրթություն, ծրագրերի կառավարման, ղեկավարման, վերահսկողության կամ համակարգման փորձ և հմտություններ։ Ինքնակենսագրությունը և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել hr@gov.am էլեկտրոնային փոստի հասցեով՝ մինչև 2024 թվականի հունվարի 9-ը ներառյալ։

Հարցազրույցներից հետո երեք թեկնածուի տվյալները կներկայացվեն վարչապետին՝ Կառավարության հաստատմանը ներկայացնելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական