Հասարակություն

ՔԿ-ն՝ Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքի գործի մասին

ՔԿ-ն՝ Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքի գործի մասին

Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքի գործով 3 մեղադրյալ կա, բոլորը կալանավորված են: Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից։

Ըստ ՔԿ-ի՝ վարույթն ամբողջությամբ բացահայտվել է: «Ունենք նաև պատվիրատու անձին, ում համար նկարահանվել են այդ տեսանյութերը, նա ևս ունի համապատասխան դատավարական կարգավիճակ: Նաև բացահայտվել է այն անձը, որը ի սկզբանե տարածել է այդ բովանդակությամբ տեսանյութը, նա ևս ունի մեղադրյալի կարգավիճակ։ Պատվիրատուն կալանավայրից է: Երեխայի հայրն այս գործով որևէ կարգավիճակ չունի: Եվ կատարողը, և պատվիրատուն, և հրապարակողը բացահայտված են: Այս գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- ասացին ՔԿ-ից:

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական