Հասարակություն

Ընկերությունը կազատվի մաքսատուրքից

Ընկերությունը կազատվի մաքսատուրքից

Գործադիրը բավարարել է «Պրոֆպանել»ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Ընկերությունը ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել արևային վահանակների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 5.2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Մինչև 2028 թ. նախատեսվում է , ստեղծել 16 նոր աշխատատեղ՝ մինչև 450,000 հազ դրամից մինչև 600,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 5.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 340.5 մլն դրամ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական