Հասարակություն

Հրդեհ Նորավան գյուղում

Հրդեհ Նորավան գյուղում

Հունվարի 4-ին, ժամը 11:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավան գյուղի 4-րդ փողոցի տներից մեկին կից շինությունում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:49-ին, մարվել՝ 12:55-ին: Այրվել են շինության (մոտ 48 քմ) փայտե կառուցատարրերը և վառելափայտ (մոտ 2 խմ)։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական