Հասարակություն

Ակադեմիական քաղաքի համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ ճանաչվեցին

Ակադեմիական քաղաքի համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ ճանաչվեցին

Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի:

Ըստ հիմնավորման՝ Ակադեմիական քաղաքի ստեղծման նպատակով որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևան քաղաքի 17-րդ թաղամասի տարածքը, որի սահմաններում առկա են ինչպես պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասեր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական