ՀՀ կառավարության որոշմամբ, 2024 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել անձնական օգնականի ծառայություն կառաջարկվի:
Աշխատանքի և սոցիալական հարցերին նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ եթե նախկին գործող որոշման համաձայն՝ ծառայություն ստանալու իրավունք ունեին միայն հենաշարժական, տեսողական և հոգևոր կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, ում ընտանիքը հաշվառված էր ընտանիքի անապահովության գնահատման համակարգում, ապա հիմա իրենք ընլայնում են թիրախային խումբը։
Ըստ այդմ, ծառայություն է մատուցվելու հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի, մտավոր խնդիրներով անձանց դեպքում՝ նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող 15 տարին լրացած անձանց՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք գտնվո՞ւմ են նպաստի համակարգում, թե՞ ոչ:
«Հաշմանդամություն ունեցող անձը որպես անձնական օգնական կարող է ներկայացնել իր նախընտրելի թեկնածուին, իսկ նման թեկնածու չունենալու դեպքում ընտրությունը կատարում է Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված անձնական օգնականների առցանց հարթակում առկա վերապատրաստված թեկնածուներից»,-տեղեկացրել է նախարարը։
Այդ ծառայության մատուցման համար 1 ժամվա գումարը կկազմի 1050 դրամ՝ հարկերը ներառյալ: