Հասարակություն

«Ստվերային տնտեսությունը Հայաստանում կրճատվում է». ՊԵԿ նախագահ

«Ստվերային տնտեսությունը Հայաստանում կրճատվում է». ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է 2023թ. պետբյուջեի հավաքագրումների ցուցանիշներին. «Բյուջեի եկամտային մասը հարկային եկամուտների առումով կատարվել է 2 տրլն 221 մլրդի շրջանակներում։ Սա նախորդ տարվանից ավելի է մոտ 296 մլրդ-ով»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենց կանխատեսումներով էական բարելավում է լինելու հարկեր/ՀՆԱ ցուցանիշի առումով. «Սա նշանակում է, որ ստվերային տնտեսությունը Հայաստանում կրճատվում է»։

Ըստ Բադասյանի, սա պայմանավորված է տարբեր տնտեսական, քաղաքական ու վարչարարական գործոններով. «Վարչարարությունն ու հարկային կարգապահության բարելավումը էական դեր են կատարել ցուցանիշների ապահովման գործում»,- նշել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական