որոշմամբ հողակտոր նվիրաբերվեց Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու համար։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ մանկապարտեզ կառուցելու համար անհրաժեշտ էր 1000 քառակուսի մետր հողակտոր, սակայն Կառավարության որոշմամբ առանձնացվել է 1300 քառակուսի մետր, որպեսզի և՛ մանկապարտեզ կառուցվի, և՛ վերջինս սպասարկման անհրաժեշտ հատված ունենա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրել է, որ Ֆիոլետովոն այն համայնքն է, որտեղ ազգային փոքրամասնություն է ապրում:
Ըստ վարչապետի՝ խոշորացված համայնքների կազմում չընդգրկվեցին ազգային փոքրամասնություններով համայնքները՝ «անսալով նրանց ձայնին», սակայն այժմ խոշորացված համայնքները զարգանում են, իսկ ազգային փոքրամասնություններով համայնքներն էականորեն իրենց զարգացման տեմպերով զիջում են։