Հասարակություն

Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, մառախուղ

Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, մառախուղ

Հանրապետության տարածքում հունվարի 5-ին, 6-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռային գոտիներում կլինեն թաց ձյան տեսքով։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, հունվարի 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 9-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։

Երևանում հունվարի 5-ին, 6-ի գիշերն սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի,Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում ձյան տեսքով, առանձին հատվածներում սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական