Հասարակություն

Քննչական կոմիտեի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի

Քննչական կոմիտեի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի

Հունվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժինշտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց և Շիրվանզադե փողոցների խաչմերուկ, որտեղ դրսում՝ Քննչական կոմիտեի հարևանությամբ, հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 65-70 տարեկան՝ դեռևս անձը չպարզված տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական