Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հունվարի 3-ին, 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի  4-ի ցերեկը և 6-ի գիշերն առանձին շրջաններում, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռային գոտիներում կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Հունվարի 5-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում հունվարի 3-ին 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի երեկոյան, 5-ին, 6-ի գիշերն սպասվում են տեղումներ և մառախուղ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական