Հասարակություն

Հրդեհ՝ Վարդենիս քաղաքում

Հրդեհ՝ Վարդենիս քաղաքում

Հունվարի 2-ին, ժամը 16:00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի թիվ 4 դպրոցի մոտակայքում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդան Մանիկոնյան փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժաը 16։42-ին, մարվել՝ 18։31-ին։ Այրվել է մոտ 600 հակ անասնակեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է համայնքապետարանից մեկ տրակտոր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական