Հասարակություն

43-ամյա կինը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց

43-ամյա կինը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 1-ին՝ ժամը 04։25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 63 խումբը «հրազենային վիրավորում գլխի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանն ու ոստիկանության Շենգավիթի բաժի պետ Անդրանիկ Շահբազյանը։

Հիվանդանոցում բժշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Գոհար Բ․-ն է։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները, պարեկներն ու Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի գլխավորությամբ, դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական