Հասարակություն

Ամանորը նվիրական երազանքների ու դրական սպասումների մասին է. Անահիտ Ավանեսյան

Ամանորը նվիրական երազանքների ու դրական սպասումների մասին է. Անահիտ Ավանեսյան

Ամանորը նվիրական երազանքների ու դրական սպասումների մասին է:

Այն նաև լավ առիթ է հետհայացք գցելու, արվածը վերլուծելու, հետևություններ անելու և նորը նախանշելու համար:

Անցնող տարին, որքան  բարդ ու մարտահրավերներով լի, բայց նաև միասնականության, ապրումակցելու, մարդկային պարզ հոգատարության ու ջանքերի մեկտեղման տարի էր: 

Սիրելի՝ հայրենակից, ընդունիր իմ սրտագին շնորհավորանքը ամանորյա տոների առթիվ: Ուզում եմ, որ մեր երկրում` բոլորիս ընտանիքներում, թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը:

Առանձնահատուկ շնորհավորում եմ առողջապահական համայնքի մեր բոլոր ներկայացուցիչներին, բոլոր բուժաշխատողներին, ովքեր ոչինչ չխնայեցին մեր հայրենակիցներին ոտքի կանգնեցնելու համար:

Եկեք հույսով ու բարի ակնկալիքով դիմավորենք 2024-ը:

Սիրով` ձեր Անահիտ Ավանեսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական