Դեկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում բերման են ենթարկել Գավառի բնակիչ, 57-ամյա Տիգրան Արզաքանցյանին: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Այդ օրը` ժամը 07։30-ի սահմաններում, Երևան-Դուբայ չվերթի ուղևորներից է եղել «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տ․ Արզաքանցյանը, ում ձեռքի պայուսակում հայտնաբերվել է անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ։