Հասարակություն

Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր հեռարձակել կեսգիշերից առաջ

Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր հեռարձակել կեսգիշերից առաջ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվության բաժինը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ 

«Ցավոք, Ամանորի այս երեկո ստիպված պիտի լինենք անդրադառնալ տհաճ մի միջադեպի։ Անկախության պատմության ողջ ընթացքում, դեռևս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից, ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվում էր Ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը։

Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց և մերժվեց։ Մնացած բոլոր մեղադրանքներն ու վերագրումները հերյուրանք են, իսկ նման որոշման պատճառների վերաբերյալ հարկ է դիմել Հանրային հեռուստաընկերությանը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական