Հասարակություն

Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց. ՇՄՆ

Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց. ՇՄՆ

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումների շրջանակում  «Սևան» ազգային պարկի տարածքում շարունակում են  ապօրինի որսագործիքների լճից դուրս բերման միջոցառումները։

Դեկտեմբերի 29-ին  «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի, Ջրային պարեկային ծառայության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների համատեղ  իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց, որոնցում առկա է եղել 23 կգ սիգ տեսակի ձուկ:

67 հատ ձուկ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ:

Միջոցառումները շարունակվում են:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական