Հրազդանի գլխավոր տոնածառի զարդարանքն ու լուսային ձևավորումը իրականացրել է նախապես հայտարարված մրցույթի արդյունքում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։ Այս մասին, Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին Հրազդանի համայնքապետարանից։
«Հրազդան համայնքի գլխավոր տոնածառի զարդարանքն ու լուսային ձևավորումը իրականացնելու է նախապես հայտարարված մրցույթի արդյունքում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը՝ 4 մլն 760 հազար դրամով, որի մեջ ներառված է նաև լուսատու շղթաների և խաղալիքների ձեռքբերումը»,- ասված է պատասխանում:
Հայկ Մագոյան