Հասարակություն

«Ամեն կերպ օգնել փորձելուց հետո հասկացանք, որ այլևս անհնար է». նախարարը՝ Իջևան-Բերդ ճանապարհի մասին

«Ամեն կերպ օգնել փորձելուց հետո հասկացանք, որ այլևս անհնար է». նախարարը՝ Իջևան-Բերդ ճանապարհի մասին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, թե Իջևան-Բերդ ճանապարհի 28 կմ-ն պետք է այս տարին ավարտված լիներ, բայց 7-8 կմ են արել, այն էլ՝ թերություններով։

«Մենք ամբողջ 2022-2023թ. ամեն կերպ փորձեցինք, որ այդ շինարարական կազմակերպությունն այդ ճանապարհն անի։ Ասֆալտի գործարան էին տեղադրել, բավական մեծ տեխնիկայի պարկ, աշխատակազմ, և մենք ցավում էինք, որ այդ ընկերությունն ամեն ինչ ունի, բայց չի կարող ճիշտ մենեջմենտ անել ու աշխատանքները կազմակերպել։ Ամեն կերպ օգնել փորձելուց հետո տարվա կեսից հասկացանք, որ այլևս անհնար է, դադարեցրել ենք, խզման գործընթաց, դատական պրոցես»,- ասել է նա՝ հավելելով, որ հաջորդ տարի նոր մրցույթ են կազմակերպելու, և շարունակեն ճանապարհի կառուցումը։

Նա նաև հայտարարել է, թե 2023 թվականին 803 կմ ճանապարհ է ասֆալտապատվել կամ սալարկվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական