Հասարակություն

Տեղահանված քանի ուսուցիչ է գործուղվել հանրակրթական ուսհաստատություններ

Տեղահանված քանի ուսուցիչ է գործուղվել հանրակրթական ուսհաստատություններ

Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ 2023թ․ սեպտեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի շարք քաղաքացիներ աշխատանքի են անցել կրթության, մշակույթի և սպորտի համակարգերում․

«ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների  օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» N 1756-Լ որոշման համաձայն՝ կրթության կառավարման տեղեկատվական  համակարգում գործարկվել է ուսուցիչների աջակցության հարթակ՝ kadrer.emis.am հղումով: Այս կայքի միջոցով 2023թ. դեկտեմբերի 6-ի դրությամբ հանրակրթական ուսումնական հաստատություններ է գործուղվել ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 180 ուսուցիչ: Գործուղված ուսուցիչների համար սահմանված են որոշակի արտոնություններ և հավելավճարներ»,- հայտնում են նախարարությունից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ մի շարք դպրոցներում ԼՂ-ից բռնի տեղահանված բազմաթիվ քաղաքացիներ էլ աշխատանքի են անցել ընդհանուր հիմունքներով:

Նրանց վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն ամփոփման փուլում է, որի վերաբերյալ ԿԳՄՍՆ-ն կտեղեկացնի հավելյալ:

Հայկ Մագոյան

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական