Արմավիրի համայնքապետարանը ամանորյա տոնակատարության (կորպորատիվ) համար գումար չի նախատեսել։ Այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են համայնքապետարանից՝ հավելելով, որ Արմավիր քաղաքի զարդարման համար առանձին գումար չի նախատեսվել։
«Գումարը նախատեսվել է ամբողջ համայնքի համար, որը կազմում է 12 մլն 820 հազար դրամ, սակայն մրցույթային գործընթացների արդյունքում խնայվել են դրամական միջոցներ։ Այս պահի դրությամբ ծախսվել է 8 մլն 180 հազար դրամ»,- նշել են համայնքապետարանից։
Տոնական միջոցառումների համար ևս համայնքը գումարներ չի նախատեսել։
Հայկ Մագոյան