Հասարակություն

ԿԳՄՍՆ ենթակա հաստատություններում ԼՂ-ից տեղահանված քանի՞ աշխատակից կա

ԿԳՄՍՆ ենթակա հաստատություններում ԼՂ-ից տեղահանված քանի՞ աշխատակից կա

ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող մարզադպրոցներում աշխատանքի է ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երկու մարզիչ և մեկ վարչական աշխատող: Այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են գերատեսչությունից։

Ըստ տրամադրած տեղեկատվության՝

  • Հայաստանի պատմության թանգարանում աշխատանքի է ընդունվել ԼՂ-ից բռնի տեղահանված 4 քաղաքացի, այդ թվում՝ կրթական ծրագրերի մասնագետ, ֆոնդապահ-
  • կոնսերվատոր, ավագ գիտաշխատող և ցուցանմուշների պահապան:
  • Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում մեկ քաղաքացի աշխատանքի է ընդունվել որպես հավաքարար:
  • Եվս 5 քաղաքացի աշխատանքի է անցել «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ում. 3-ը՝ գիտական բաժնում, 2-ը՝ տնտեսական:
  • Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանված մեկ քաղաքացի աշխատանքի է ընդունվել որպես էքսկուրսավար:
  • Հովհ․ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում որպես գորգագործ աշխատանքի է անցել 1 քաղաքացի:  
  • Եվս մեկ քաղաքացի աշխատանքի է անցել Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում․ աշխատում է որպես գիտաշխատող,  
  • Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում մեկ քաղաքացի է աշխատում որպես ավագ մասնագետ:
  • Շիրակի մարզային գրադարանում և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկական քաղաքացի աշխատանքի են ընդունվել որպես գրադարանավարներ:
  • Արագածոտնի մարզային գրադարանում էլ ԼՂ-ից բռնի տեղահանված երեք քաղաքացի է ընդունվել որպես գրադարանավար:

Նշենք նաև՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի շարք քաղաքացիներ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպություններում: Մասնավորապես․

  • Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում մեկ քաղաքացի աշխատանքի է անցել որպես համերգային ծրագրերի համակարգող,
  • Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնում աշխատանքի են ընդունվել մեկ երաժիշտ և մեկ երգիչ:
  • Երևանի խամաճիկների պետական թատրոնում ԼՂ-ից բռնի տեղահանված մեկ քաղաքացի աշխատանքի է անցել որպես պահակ:
  • Համազգային պետական թատրոնում աշխատանքի է ընդունվել մեկ էլեկտրագետ, մեկ բանվոր, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի պատասխանատու:
  • Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դերասանի հաստիքում աշխատանքի է ընդունվել մեկ քաղաքացի։
  • Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալում  երգչախմբի մեկ արտիստ և բեմի մեկ տեսուչ։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական