ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում աշխատանքի է ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2 անձ, «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ում՝ 4 անձ, փորձագիտական կենտրոնում՝ 4 անձ, Ազգային արխիվում՝ 6 անձ: Այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնում են նախարարությունից։
«ԼՂ-ից բռնի տեղահանվածները արդարադատության նախարարության և դրա ենթակա մարմիններում առկա թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվությանը կարող են ծանոթանալ նախարարության պաշտոնական կայքէջի հայտարարություններ բաժնում»,- նշված է պատասխանում։
Հայկ Մագոյան