Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տարեվերջյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է Բաքվի նշած 8 գյուղի վերադարձի հարցին։
Նրա խոսքով, կան որոշ տարածքներ, որոնց մասին նախանշում է Ադրբեջանը և կան տարածքներ, որոնց մասին հայկական կողմն է խոսում. «Ինչ վերաբերվում է 8 գյուղերի վերադարձին. այդ տարածքները պետք է նախանշվեն և դրանց իրավաբանական հիմքերը հանվեն, ապա տեղի ունենա երկու գործընթաց՝ փոխանակել կամ ֆիզիկապես թողնել և տարածական որոշակի կարգավորումներ ունենալ և հարցը քննարկել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակներում»,- ասել է նա։