Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից ամանորյա տոնակատարությունները պատշաճ կազմակերպելու նպատակով նախատեսվում է համայնքի ողջ տարածքում (Արտաշատ քաղաք և 37 այլ բնակավայր) իրականացնել զարդարման աշխատանքներ, համայնքի երեխաների համար ձեռք բերել նվերներ, կազմակերպել տոնական միջոցառումներ, համերգային ծրագիր, հրավառություն: Այս մասին, Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան, հայտնել են Արտաշատի համայնքապետարանից։
Նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն են․
- տարածքի զարդարման ծառայությունների մատուցում՝ 29,4 մլն դրամ
- տոնական միջոցառումների կազմակերպում՝ 2 մլն 145 հզ․ դրամ
- համայնքի 11 հզ․ երեխաների համար նվերների ձեռքբերում՝ 5 մլն 390 հզ․ դրամ
- հրավառություն՝ 1 մլն 494 հզ. դրամ
- համերգային ծրագիր՝ 3 մլն 500 հզ. դրամ:
Հայկ Մագոյան