Հասարակություն

Ո՞ր դեպքում կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ծառայության անցնել ՆԳՆ-ում

Ո՞ր դեպքում կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ծառայության անցնել ՆԳՆ-ում

«Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի ամեն քաղաքացի: Նկատի ունենալով վերոգրյալը՝ ս․թ․ սեպտեմբերից մինչ օրս ԼՂ–ից բռնի տեղահանված և Հայաստանի ներքին գործերի նախարարությունում ծառայության անցնելու խնդրանքով դիմած դիմումատուներին պարզաբանվել է, որ նրանց՝ ՆԳՆ համակարգում ծառայության ընդունելու հարցը կարող է քննարկվել Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելուց հետո»,- այս մասին, Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան, հայտնել են ներքին գործերի նախարարությունից:

Նշենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունում աշխատանքի անցնելու խնդրանքով դիմած ԼՂ բնակիչների դիմումները ներկայումս գտնվում են քննարկման փուլում:

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական