2024 թվականն ակտիվ է մշակութային գործիչների հոբելյանների առումով։
Այս տարի կլրանան Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի 100-ամյակները։
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը հունվարի 9-ին է. հայտնի ռեժիսորը ծնվել է 1924թ.՝ Թբիլիսիում։ Հայտնի են նրա «Նռան գույնը», «Սուրամի ամրոցի լեգենդը» և շատ այլ ֆիլմեր։
Շառլ Ազնավուրի 100-ամյակը կլրանա մայիսի 22-ին։ Ազնավուրը ծնվել է 1924թ․ մայիսի 22-ին՝ Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Աշխարհահռչակ շանսոնյեն համարվում էր Հայաստանի դեսպանը աշխարհում։ Ազնավուրը նաև ՀՀ ազգային հերոս է։