Հասարակություն

Որքա՞ն է Գավառի զարդարման և տոնական միջոցառումների ծախսը

Որքա՞ն է Գավառի զարդարման և տոնական միջոցառումների ծախսը

Radar Armenia-ն հարցում էր ուղարկել Գավառի համայնքապետարան, որպեսզի պարզի, թե որքան գումար է ծախսվելու ամանորյա միջոցառումների և համայնքի տոնական տեսքը ապահովելու համար։

Համայնքապետարանից ստացված պատասխանում ասվում է, որ Գավառի կենտրոնական հրապարակում դեկտեմբերի 31-ին տեղի ունենալիք միջոցառման համար պետք է ապահովել լուսաձայնային տեխնիկա, որի արժեքը կազմել է 800 հզ․ դրամ:

Գավառի համայնքապետարանի ենթակայության 30 հիմնարկների տնօրենների մասնակցությամբ միջոցառման համար հատկացված գումարի չափը 650 հզ․ դրամ է:

Համայնքի վարչական ղեկավարների և նրանց աշխատակազմերի մասնակցությամբ տոնական ամփոփիչ միջոցառման համար ծախսվել է 550 հզ․ դրամ:

Համայնքի ավագանու անդամների մասնակցությամբ տոնական ամփոփիչ միջոցառման համար ծախսվել է 450 հզ․ դրամ։

Իսկ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի մասնակցությամբ տոնական միջոցառման վրա ծախսվել է 700 հզ․ դրամ:

Ընդհանուր առմամբ, ամանորյա տոնակատարությունների վրա ծախսվելու է 3 մլն 150 հզ․ դրամ:

Համայնքապետարանը 924 հզ․ դրամով ձեռք է բերել 1200 նվերի տոպրակ Գավառի և 12 այլ բնակավայրերի 14 մանկապարտեզների երեխաների համար։ Տոպրակները նախատեսված են նաև Ծաղկաշեն, Բերդկունք, Հայրավանք բնակավայրերի, ԼՂ-ից բռնի տեղահանված և համայնքում բնակություն հաստատած բոլոր երեխաների համար: Վերջին երեք բնակավայրում առայժմ նախադպրոցական հաստատություններ չեն գործում: Իսկ քաղաքի զարդարման համար ծախսվել է 444 հզ․ դրամ:

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական