Հասարակություն

Փարիզի պատասխանը Բաքվին՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Փարիզի պատասխանը Բաքվին՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակիցներ անցկանկալի անձ են հայտարարվել։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան դիվանագիտական ​​անձնակազմի երկու ներկայացուցիչներին պերսոնա նոն գրատա հայտարարելու վերաբերյալ Ադրբեջանի որոշումը և կտրականապես հերքում է այն պնդումները, որոնցով Ադրբեջանը հիմնավորել է իր այդ որոշումը։

Որպես պատասխան միջոց՝ Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանն այսօր ԱԳՆ է կանչվել՝ այդ մասին տեղեկանալու համար»,- նշված է հաղորդագրությունում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական