Հասարակություն

Փրկարարները մասնատել են ծառերը և հեռացրել ճանապարհից

Փրկարարները մասնատել են ծառերը և հեռացրել ճանապարհից

Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին ծառն ընկել է երթևեկելի հատվածում և երկկողմանի փակել այն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի մոտ 8-րդ և 10-րդ կմ-երին փրկարարները մասնատել և ճանապարհից հեռացրել են մեկական ծառ (յուրաքանչյուրը մոտ 10 մ)։ Ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական