2024 թվականին ընդառաջ ամանորյա հեքիաթի գլխավոր հերոսներն Ազգային ժողովի այգում էին: Վառ գույներ ու տոնական տրամադրություն՝ խորհրդարանի բակում։
Միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ տիկնոջ և երեխաների հետ: «Ողջունում եմ ձեզ՝ ձեր Ազգային ժողովում»,- դիմելով ներկաներին՝ նշել է խորհրդարանի նախագահը՝ շնորհավորել բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: