Հասարակություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է) և Ալագյազ-Արթիկ (բուք է) ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ծիլքար-Սպիտակի ոլորանների սկզբնամասը (բուք է) և Ծաղկահովիտ-Ծիլքար, Գորայք-«Զանգեր», Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սպիտակի և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Գեղարքունիքի մարզի, Տիգրանաշենի ոլորաններում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Արագյուղ-Բուժական, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ճամբարակ քաղաքում և Շինուհայր գյուղում բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական