Հասարակություն

2022 թ. 857 երեխա հոսպիտալացվել է դեղորայքի թունավոր ազդեցության հետևանքով

2022 թ. 857 երեխա հոսպիտալացվել է դեղորայքի թունավոր ազդեցության հետևանքով

2022 թվականին մինչև 17 տարեկան 857 երեխա հոսպիտալացվել է դեղորայքի, կենսաբանական նյութերի և գերազանցապես ոչ բժշկական նշանակության նյութերի թունավոր ազդեցության հետևանքով:

Նրանցից 35-ը մինչև 1 տարեկան երեխաներ են:

Հիշե՛ք՝

  • փոքր երեխան կարող է հաբերը նմանեցնել կոնֆետի, իսկ հեղուկ դեղերը՝ քաղցր ըմպելիքի:

Ուստի`

  • դեղերը, վիտամինները և բժշկական պարագաներն անհրաժեշտ է պահել երեխաների համար անհասանելի վայրում,
  • համոզվե՛ք, որ ձեզ հետ վերցվող դեղերը (պայուսակում, դրամապանակում, գրպանում կամ տարաներում) երեխաների տեսադաշտից հեռու են,
  • երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին,
  • միշտ կարդացե՛ք ներդիր թերթիկը` նախքան դեղը երեխային տալը,
  • դեղերը պահե՛ք իրենց տուփով` չշփոթելու համար,
  • սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական