Հասարակություն

Բուք, մերկասառույց և ձյուն՝ ՀՀ ճանապարհներին

Բուք, մերկասառույց և ձյուն՝ ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։

Ոսկեպարի, Դիլիջանի ոլորանները և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար:

Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Արթիկ (բուք է), Տուֆաշեն-Հայկասար ավտոճանապարհը և Սարավան-«Զանգեր» հատվածը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վայք-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր»-Գորայք ճանապարհահատվածը միակողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզում, Հրազդան և Բերդ քաղաքներում տեղում է ձյուն։

Արագածի, Ախուրյանի տարածաշրջաններում, Շինուհայր և Գորայք գյուղերում բուք է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական