2023 թվականին ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքում, ըստ պայմանագրային արժեքի, իրականացվել են 273 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, գումարի 58,7 տոկոսը ՀՀ կառավարության ներդրումն է։
Մասնավորապես՝
Աշոցք համայնքի Արփենի, Կաքավասար, Բավրա և Սարագյուղ բնակավայրերի խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ (65% ՀՀ կառավարության և 35% համայնքի համաֆինանսավորմամբ)
- Ծրագրի շրջանակներում Արփենի, Կաքավասար, Բավրա և Սարագյուղ բնակավայրերում կառուցվել ու վերանորոգվել է 2723 մետր խողովակաշար, 1 մետր խորանարդ ծավալով կապտաժ, 30 մետր խորանարդ ծավալով օրվա կարգավորող ջրամբար, որի արդյունքում բնակչությունն օգտագործում է սանիտարական նորմերին համապատասխան խմելու ջուր և կարիք չունի փողոցներում տեղակայված աղբյուրներից օգտվելու։ 1396 շահառու օգտվել է ծրագրից, կառուցվել է 2,8 կմ խմելու ջրագիծ։
Աշոցք համայնքի Թավշուտ բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ (70% ՀՀ կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ)
Ծրագրի շրջանակներում կառուցվել է 1 խորանարդ մետր ծավալով աղբյուրակապ և 1530 մետր երկարությամբ և 400 մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակներով ոռոգման համակարգ։ 85 տնային տնտեսություն օգտվելու են ծրագրից, ոռոգվող տարածքը 400 հա է։
Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի 3-րդ փողոցի և Հարթաշեն բնակավայրի 1-ին փողոցի հիմնանորոգում (50% ՀՀ կառավարության և 50% համայնքի համաֆինանսավորմամբ)
Ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է 5578 քառակուսի մետր մակերեսով և 876 մետր երկարությամբ փողոց, կառուցվել են 456 քառակուսի մետր մակերեսով և 360 մետր երկարությամբ մայթեր, վերանորոգվել՝ 8 դիտահորեր։
ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա, Սարագյուղ, Զույգաղբյուր բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում (60% ՀՀ կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ)
Ծրագրի շրջանակներում կառուցվել է 2437մետր գազատար և կարգավորման կայան։ 217 տնային տնտեսություններ ուղղակի շահառուներ են հանդիսանում։ Բոլոր ծրագրերի շինարարական աշխատանքները ավարտվել են 2023 թվականին։
2023 թվականի ընթացքում ավարտվել է 2022թ․ հավանության արժանացած և 2023 թվականին շարունակվող Աշոցք համայնքի հետևյալ ծրագիրը․
Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրում պուրակի կառուցման աշխատանքները 121 մլն դրամ արժեքով, 45% ՀՀ կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակներում կառուցվել է 3730 քմ մակերեսով պուրակ՝ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։