Հասարակություն

Տ․ Միքայել վարդապետ Գևորգյանն առողջական խնդիրներ ունի. Մայր Աթոռ

Տ․ Միքայել վարդապետ Գևորգյանն առողջական խնդիրներ ունի. Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հաղորդագրություն են տարածել՝ անդրադառնալով Տաթևի վանքի վանահայր Տ․ Միքայել վարդապետ Գևորգյանի՝ պատարագին չմասնակցելուն։ 

«Նկատի ունենալով Հոգեշնորհ Տ․ Միքայել վարդապետ Գևորգյանի ծառայության շուրջ շահարկումները՝ հարկ ենք համարում պարզաբանել, որ Հայր Սուրբն առողջական խնդիրներով պայմանավորված՝ ներկայիս չի կարող Սուրբ Պատարագ մատուցել։

Հայր Միքայելը, որպես հոգևոր սպասավոր, շարունակում է իր ծառայությունը բերել Տաթևի վանքում։

Հորդորում ենք հավատացյալներին աղոթել Հայր Սուրբի առողջության համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական