Հասարակություն

Ռեկորդային 120% աճ Onex-ում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Համեմատելով անցած տարվա վերջին ամիսների արդյունքները` Onex ընկերությունը 2023թ. գրանցել է 120% ռեկորդային աճ։

Onex-ը համարվում է ոլորտում առաջատարը նաև այցելությունների թվով՝ համաձայն App Store և Google Play հարթակների վարկանիշի և աշխարհահռչակ վերլուծական www.similarweb.com կայքի տրամադրած ցուցանիշների: 

«2023-ը մեզ համար մեծ աշխատանքների և ձեռքբերումների տարի էր»․ իր խոսքում նշեց ընկերության համահիմնադիր-տնօրեն Սամվել Մարտիրոսյանը:  

«Այս բարձր ցուցանիշները մեզ ստիպում են անել հնարավոր ամեն ինչ, աշխատել արտակարգ ռեժիմով, ներդնել նորարար լուծումներ, բարձրացնել սպասարկման որակը՝ մեր օգտատերի շրջանում բարձր նշաձողը պահելու համար:

Հաշվի առնելով Արաբկիրում մեր օգտատերերի մեծ թիվը, բացեցինք ևս մեկ նորարար, հարմարավետ և արագ սպասարկող ստացման վայր՝ Վաղարշյան 19 հասցեում։  

Ստեղծել ենք նաև առաքանիների ավտոմատ տեսակավորման կենտրոն Դավիթաշենում, որը հաջորդ տարի կդառնա նաև «Onex» մաքսային պահեստ, որտեղ և կիրականացվեն բոլոր մաքսային ձևակերպման գործընթացները, և մեր օգտատերը այլևս կարիք չի ունենա այցելել «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիր։ Վերջինիս մասին առավել մանրամասն կհայտարարենք առաջիկա ամիսներին։ 

Այս տարի առաջինը Հայաստանում գործարկել ենք Հունաստանի ուղղությունը, որը շատ արագ տարածվեց և սիրվեց օգտատերերի շրջանում։ 

Շնորհակալ ենք մեր օգտատերերին մեզ վստահելու համար, դա մեզ ոգևորում է Onex-ը ավելի լավը դարձնելու գործում»:

Հիշեցնենք նաև, որ Onex-ը, բացի Հայաստանից, արդեն մի քանի տարի ներկայացված է ՌԴ-ում, իսկ այս տարվանից իր ծառայությունները գործարկեց նաև Ղրղզստանում և Վրաստանում: