Վրաստանը որոշում է կայացրել կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի համար փակել Հայաստանի և Թուրքիայի հետ սահման տանող ճանապարհները: Այս մասին հայտնում է համապատասխան գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատճառով արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը Խաշուրի - Ախալցխա - Վալե միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհով (Թուրքիայի հետ սահման-խմբ.) և Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհով (Հայաստանի հետ սահման), - ասվում է հաղորդագրության մեջ: