Դեկտեմբերի 24-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Րաֆֆու և Ջիվանի փողոցների խաչմերուկում Mercedes Atego մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների հետ փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն շտապօգնության բժիշկների խումբն արաձանագրել է հետիոտնի մահը։ Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Աղբյուրը հայտնում է, որ Mercedes-ը պատկանում է հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցին։