Հասարակություն

«Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակը Երևանի քաղաքապետը հանձնել է կաշեգործ Գոռ Վահրամյանին

«Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակը Երևանի քաղաքապետը հանձնել է կաշեգործ Գոռ Վահրամյանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ինձ համար մեծագույն պատիվ էր մասնակցել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը, որը նպատակ ունի քաջալերել և ոգեշնչել ստեղծարար, աշխատասեր և ձեռներեց քաղաքացուն, ով պատշաճ կատարում է իր աշխատանքը, հաջողում սեփական գործում և օրինակ ծառայում բոլորիս։

«Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակը հանձնեցի կաշեգործ, «Horus studio»-ի հիմնադիր Գոռ Վահրամյանին, ում ստեղծած ձեռագործ իրերն ու աքսեսուարներն արդեն իսկ լայն տարածում են գտել ողջ հանրապետությունում»,- գրել է քաղաքապետը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական