Հասարակություն

Բժիշկ-մասնագետի ներգրավմամբ ՄԻՊ-ն այց կիրականացնի ազատությունից զրկման վայր

Բժիշկ-մասնագետի ներգրավմամբ ՄԻՊ-ն այց կիրականացնի ազատությունից զրկման վայր

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, սոցիալական ցանցում փաստաբան Վահան Հովհաննիսյանի՝ իր պաշտպանյալի իրավունքների ենթադրյալ խախտման հետ կապված հրապարակման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:  

«Առաջին հերթին՝ հարկ է փաստել, որ մինչ սոցիալական ցանցում հրապարակում կատարելը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բարձրացված հարցի կապակցությամբ փաստաբանի կողմից բողոք չի ստացվել:
ՄԻՊ աշխատակազմում սկսված ուսումնասիրության շրջանակում կապ է հաստատվել փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով: Նշված հարցով Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ կնախաձեռնվի քննարկման ընթացակարգ և իրավասու պետական մարմիններից կպահանջվեն համապատասխան պարզաբանումներ:

Ազատությունից զրկված անձի իրավունքների ապահովման վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնելու, ինչպես նաև հարցի քննարկման ընթացքն ապահովելու նպատակով առաջիկայում Պաշտպանի ներկայացուցիչները՝ բժիշկ-մասնագետի ներգրավմամբ, այց կիրականացնեն ազատությունից զրկման վայր»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական