Հասարակություն

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները, Դիլիջան-Երևան, Դիլիջան-Վանաձոր և Ջերմուկի խաչմերուկից Սիսիան տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Տիգրանաշենի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
 
Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում (բուք է), Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Արագածի, Ելփինի տարածաշրջաններում, Ապարան, Թալին (բուք է), Ջերմուկ, Բերդ, Իջևան, Դիլիջան քաղաքներում, Ախուրյան գյուղում, Լանջիկ-Մաստարա  (բուք է), Տաթև-Լծեն ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական