Հասարակություն

Վթար՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին

Վթար՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին

Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:36-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան  (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ տուժածներ չկան։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան և ուղղել այն։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական