Հասարակություն

Բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք

Բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք

Բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 

2023թ․ դեկտեմբերի 8-ին Երևան քաղաքի Աշխաբադի փողոցից  թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և ոստիկանության Ավանի բաժանմունք է տեղափոխվել մի քաղաքացի, որի անձնական խուզարկությամբ  հայտնաբերվել է սպիտակ թղթի մեջ փաթեթավորված, սպիտակ բյուրեղանման զանգված: 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական