ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ հանդես է եկել համատեղ ճեպազրույցով․
«Ռուս-հայկական 8-րդ համաժողովի ընթացքում համաձայնագիր է կնքվել ՀՀ և ՌԴ բժշկական կենտրոնների միջև` վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ, ինչը նոր քայլ է երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ: Մենք շահագրգռված ենք երկրում ներդնել տեխնոլոգիական նոր ձեռքբերումներ, և այս փորձի փոխանակումը նույնպես դրան է ուղղված»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։
Միխայիլ Մուրաշկոն ասել է, որ ակտիվ համագործակցություն կա համատեղ կրթական ծրագրերի` հետբուհական կրթության, գիտական համաժողովների շրջանակներում․ «Հաշվի առնելով հայ մասնագետների հսկայական փորձը` ցանկալի է ներգրավել նրանց նաև գիտական աշխատանքներում, օրթոպեդիկ և վնասվածքաբանական համակարգերի մշակման գործում: Համաժողովը հնարավորություն էր գործընկերների միջև փորձի փոխանակման և արտադրանքի ներկայացման համար»: