Հասարակություն

Նուռնուս գյուղի մոտակա ձորում երեխաների ինքնազգացողությունը վատացել է

Նուռնուս գյուղի մոտակա ձորում երեխաների ինքնազգացողությունը վատացել է

Դեկտեմբերի 22-ին, ժամը 15։45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հինգ դեռահաս իջել են Նուռնուս գյուղի մոտակա ձորը և տեղանքի դժվարանցանելիության պատճառով չեն կարողանում ինքնուրույն բարձրանալ․ երեխաներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեռահասներից մեկն ինքնուրույն դուրս է եկել ձորից:

Փրկարարները Դ․ Մ․-ին (ծնված 2011 թ.), Գ․ Ե․-ին (ծնված 2010 թ.), Ս․ Խ․-ին (ծնված 2010 թ.) և Տ․ Ս․-ին (ծնված 2010 թ.) ուղեկցել են անվտանգ տարածք․ բժշկական օգնության անհրաժեշտություն չի առաջացել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական